Սևան, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ



Տուրի շրջանակներում կայցելենք Սևան (աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բաձրադիր լիճ), Սևանավանք (հնագույն քրիստոնեական համալիր)։ Կլինենք նաև Հաղարծնի վանքում, որը հայտնի է իր լեգենդներով լի պատմությամբ, Գոշավանքում, որը մեզ կզարմացնի իր ճարտարապետական լուծումներով։ Հագեցած օրը կավարտենք Պարզ լճում՝ Դիլիջան ազգային պարկի ամենագեղեցիկ անկյուններից մեկում։
Տևողությունը. մեկնարկ՝ 09:00, ավարտ՝ 19:30
5500
5500 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Սևանա լիճ
Սևանա լիճը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով անունով: Այն բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։
Դիլիջան
Դիլիջան քաղաքը գտնվում է Տավուշի մարզում, Աղստև գետի ափին, գեղատեսիլ լեռների և անտառների մեջ։ Քաղաքի շրջակայքում են զբոսաշրջային կարևոր կենտրոններ Գոշավանք և Հաղարծին վանական համալիրները, Պարզ լիճը, Գոշի լիճը և այլն։ Դիլիջանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանկում։
Հաղարծնի վանք
Հաղարծին վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքի մոտ։ Այն հիմնադրվել է 10-րդ դարում, եղել է միջնադարյան Հայստանի կարևոր կրթական և մշակութային կենտրոններից մեկը։
Պարզ լիճ
Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջիան ազգային պարկի տարածքում։ Ծովի մակերևույթից ունի 1350 մ բարձրություն։ Աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ։

Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։














