
Կանչ դպրոց
Դպրոցի մասին
«Կանչ»-ը սկսած 2020 թվականից կազմակերպում է զբոսավարների պատրաստման անվճար, ամենամյա դասընթաց (Կանչ Դպրոց)։ Այս դասընթացի շրջանակներում պատրաստվում են մասնագետներ, ովքեր համալրում են հայաստանյան ներքին և ներգնա տուրիզմի շուկայի լավագույն զբոսավարների շարքերը։




«Կանչ դպրոց»-ը սոցիալական նախագիծ է, որը հնարավորություն է տալիս եռանդուն և բանիմաց երիտասարդներին ստանալ զբոսավարին հատուկ հմտություններ և համապատասխան գիտելիքներ՝ բացառապես անվճար։ Կազմակերպվում են նաև գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում այցելում ենք տարբեր պատմամշակութային կոթողներ՝ ամրապնդելու տեսական դասերի ընթացքում ստացած գիտելիքները։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները ստանում են ավարտական վկայականներ, իսկ լավագույն շրջանավարտները ապահովվում են աշխատանքով մեր կողմից։
Ի՞նչ ենք սովորում
Դասընթացի ընթացքում տարբեր համալսարանների դասախոսների, Մատենադարանի գիտաշխատողների, ոլորտի գիտակների կողմից ուսուցանվում են հետևյալ առարկաները.
- Հայաստանի աշխարհագրություն
- Հայոց պատմություն
- Հայ մշակույթի պատմություն
- Հայկական ճարտարապետություն
- Կրոնագիտություն
- Զբոսավարի էթիկա
- Զբոսաշրջության տեսություն
- Առաջին բուժօգնություն
- Մեդիագրագիտություն
- ՀՀ ազգային և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրություն
- ՀՀ կենդանական և բուսական աշխարհի ուսումնասիրություն

