Kanch LogoKanch Travel
Մեր Մասին

Մեր Մասին

Մեր պատմությունը

“Կանչ ընկերությունը” հիմնադրվել է 2015 թվականին։ Գործունեության առաջին տարիներին կազմակերպությունը զբաղվել է վրանային ճամբարների և արշավների կազմակերպմամբ։ Ճամբարների համար ընտրվեց Արցախի հայկական պատմական Շուշի քաղաքը և Հին Հալիձոր լքված բնակատեղին։ Ճամբարները կազմակերպվում էին վրանային տարբերակով, իսկ մասնակիցները հիմնականում ուսանողներն էին։ Վերջին տարիներին ճամբարները կազմակերպվում են Լոռիում, Դիլիջանում և Հանքավանում գտնվող հյուրանոցներում կամ հյուրատներում։ Ճամբարները արդեն ոչ թե ուսանողների, այլ բացառապես երեխաների համար։ Դրանք առանձնանում են իրենց կրթական բնույթով, ժամանցային ու ինտելեկտուալ խաղերով և զուգահեռ իրականացվող էքսկուրսիաներով։ Մինչ օրս էլ ճամբարները հյուրընկալում են հարյուրավոր դպրոցականների Հայաստանից և աշխարհի տարբեր ծայրերից։ 2017թ․-ից “Կանչ”-ը արշավներին զուգահեռ սկսեց կազմակերպել դասարանական էքսկուրսիաներ և կարճ ժամանակ անց դարձավ դպրոցական տուրիզմի առաջատարներից մեկը Հայաստանում։ “Կանչ”-ի պահանջարկի մեծանալուն զուգահեռ կարիք առաջացավ համալրել կազմակերպության զբոսավարների կազմը նոր, բանիմաց կադրերով։Կարևորելով զբոսավարի դերը Հայաստանը բացահայտելու գործում՝ կազմակերպության ղեկավարությունը որոշեց անձնական միջոցներով կազմակերպել զբոսավարների պատրաստման դասընթաց (Կանչ դպրոց)։

banner
Garni
Garni
Garni

“Կանչ դպրոց”-ը կրթական նախագիծ է, որը հնարավորություն է տալիս եռանդուն, հայրենասեր և բանիմաց երիտասարդներին ստանալ զբոսավարական հմտություններ և համապատասխան գիտելիքներ՝ բացառապես անվճար։ Դասընթացի շրջանակներում ԵՊՀ դասախոսների, Մատենադարանի գիտաշխատողների, ոլորտի գիտակների կողմից ուսուցանվում են անհրաժեշտ առարկաները։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին տրվում է վկայական, իսկ լավագույնները ապահովվում են աշխատանքով մեր կողմից։2018թ․-ից “Կանչը” սկսեց ձեռք բերել բարձրակարգ տուրիստական ավտոբուսներ։ Կազմակերպության առաջնային նպատակ սահմանվեց որակյալ, ապահով և բարձրակարգ տրանսպորտային միջոցներով թե՛ տեղացիների, թե՛ օտարերկրացիների ճանապարհորդությունների ապահովումը։2024 թվականից սկսած “Կանչ”-ը կայուն զարգացնում է նաև տուրիզմի ներգնա ուղղությունը և Հայաստանում միջազգային ճամբարների կազմակերպումը։ 2025 թվականը հռչակվել է առավելապես տուրիզմի այս ճյուղում նոր հաջողությունների հասնելու և որակական նշաձողեր սահմանելու տարի։

մեր նպատակը

«Կանչ» տուրիստական կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է Հայաստանի լավագույն վայրերը ներկայացնելով։ Մեր նպատակն է ստեղծել անմոռանալի տուրիստական փորձառություն՝ ապահովելով որակյալ ծառայություն, պրոֆեսիոնալ գիդեր և ապահով ճանապարհորդություն։ապահովելով որակյալ ծառայություն, պրոֆեսիոնալ գիդեր և ապահով ճանապարհորդություն։

10+

Տարվա փորձ

170 000+

հաճախորդ

7000+

Տուրեր