Լեզու

Հայաստանը էթնիկապես միատարր երկիր է, որի պաշտոնական լեզուն հայերենն է։ Հայոց լեզուն շուրջ հինգ հազարամյակների ընթացքում շփվել է տարբեր լեզուների հետ՝ պահպանելով իր քերականական և բառապաշարային ինքնատիպությունը։ Հայերենը ունի մոտ 50 տարբեր բարբառներ, որոնք արտացոլում են երկրի պատմական անցյալը, տարածաշրջանային առանձնահատկություններն ու լեզվամշակութային բազմազանությունը։ Աշխարհում շուրջ 7-9 միլիոն մարդ է խոսում հայերեն։