Զբոսանք Երևանում, Էրեբունի ամրոց և թանգարան, Մատենադարան



Երևանյան զբոսանքի ընթացքում կծանոթանանք մարյաքաղաքի պատմությանը, կշրջենք Երևանի պատմական փողոցներով՝ ճանապարհին բաց չթողնելով ոչ մի հուշարձան։ Կլինենք Էրեբունի ամրոցում, որը Երևանի բազմադարյա պատմության խորհրդանիշն է։ Իսկ Մատենադարանում պահվող յուրատեսակ ձեռագրերը, մատյաններն ու մագաղաթները մեզ մտովի կտեղափոխեն պատմական անցյալ։
Տևողություն. սկիզբ՝ 09:00 ավարտ՝ 15:00
2200 Դ
2200 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Էրեբունի ամրոց
Էրեբունի ամրոցը գտնվում է Երևանի Արին բերդ բլրի վրա։ Այն հիմնադրվել է Ք․ա․ 782 թ․՝ Արգիշտի I թագավորի կողմից։ Ամրոցի շուրջն էլ ժամանակի ընթացքում ձևավորվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը։
Մատենադարան
Մատենադարանը գտնվում է մայրաքաղաք Երևանում։ Այն հիմնադրվել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի 5-րդ դարում ստեղծված մատենադարանի հիման վրա։ Մատենադարանը հանդիսանում է ձեռագրերի պահպանման և ուսումնասիրման կարևոր կենտրոններից մեկը։ Այստեղ պահվում են 23 հազար ձեռագրեր։ Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։
Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։










