Էջմիածին (Մայր տաճար, Սբ․ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ) Խոր Վիրապ



Հայաստանում քրիստոնեության ընդունման պատմության հետքերով, առաջարկում ենք դրա հետ սերտ կապակցված կանգառներով հետևյալ ուղղությունը։ Կայցելենք հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին, կլինենք Մայր տաճարում, կծանոթանանաք, ոչ միայն տաճարի պատմությանը, այլ նաև կից շինություններին ու տարածքում գտնվող մնացած հուշարձաններին, այնուհետև կլինենք Սբ․ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներում, որոնք կառուցվել են քրիստոնեություն քարոզելու համար նահատակված քույրերի հիշատակին։ Վերջում օրը կամփոփենք Խոր Վիրապի վանքում, որտեղ 13 տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը, որի շնորհիվ էլ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը ընդունեց քրիստոնեությունը, որպես պետական կրոն։
4500
4500 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Էջմիածնի Մայր Տաճար
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է,Սրբություն Սրբոցը:
301թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հայտարարվեց որպես պետական կրոն, Վաղարշապատ քաղաքում (այժմ Էջմիածին) կառուցվեց Մայր Տաճարը:
Մայր տաճարը նաև Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի նստավայրն է։

Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի տաճարը 7-րդ դարի կառույց է, որն իր մեջ ամփոփում է դեռևս 4-րդ դարին բնորոշ որոշ ճարտարապետական լուծումներ: Այն իր ճարտարապետական ոճով և հորինվածքներով մեծագույն ազդեցություն է ունեցել նաև հետագա դարերի ընթացքում: 2000 թվականին Զվարթնոցը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս։

Սբ. Հռիփսիմե վանք
Էջմիածին քաղաքի արևելյան մասում վեր է խոյանում հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Սբ. Հռիփսիմե վանքը: Կառուցվել է VII դարի սկզբին՝ այն նույն վայրում, որտեղ, ըստ ավանդության, նահատակվել է կույս Հռիփսիմեն՝ իր անսասան հավատքի համար։ Եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես մշակութային արժեք։
Խոր Վիրապ
Խոր Վիրապի վանական համալիրը գտնվում է Արարատի մարզում, Արաքս գետի ափին և Հայաստանի ամենանշանավոր կոթողներից է։ Հենց այստեղ է 13 տարի բանտարկված մնացել Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը։ Խոր Վիրապը սերտորեն կապված է քրիստոնեության ընդունման կարևոր պատմաշրջանի հետ։
Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։










