Բացահայտենք հյուրասիրության երկիր Հայաստանը



Մեր հյուրերը քառօրյա շրջագայության ընթացքում, կայցելեն Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններ։ Կբացահայտեն աշխարհի ամենահյուրասեր ժողովուրդներից մեկին՝ հայերին։
Սկսած
2222 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Երևան - Գառնու տաճար - Գեղարդավանք - Չարենցի կամար - Երևան
Հայաստանը բացահայտելու հետքերով երկրորդ օրը կհայտնվենք Գառնիում։ Առաջին կանգառը կունենանք Չարենցի կամարի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ։ Տեղացիների խոսքով՝ կամարը կարծես նկարի շրջանակ լինի լեռան համար։ Հաջորդ կանգառը կլինի Գեղարդի վիմափոր եկեղեցիներով հայտնի վանքը, որտեղ երկար տարիներ պահվել է համաքրիստոնեական սրբություն համարվող Սուրբ Գեղարդը։ Օրվա վերջում կայցելենք Գառնու տաճար, որը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է և իր գեղեցկությամբ համեմատվում է հունական տաճարների հետ։

Զբոսանք Երևանում- Գումի շուկա - Վերնիսաժ
Կարճ շրջագայության վերջին օրը կանցկացնենք Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ կծանոթանանք երևանյան հյուրընկալ մթնոլորտին, կտեսնենք քաղաքում գտնվող ամենահայտնի վայրերն ու կլսենք դրանց պատմությունները։ Հիմնական էքսկուրսիայից հետո կայցելենք Երևանի ամենակոլորիտային շուկաներից մեկը՝ Գումի շուկա․ այստեղ կփորձենք տարբեր մրգեր ու ազգային անուշեղեններ։ Էքսկուրսիոն օրը կավարտենք Վերնիսաժում, որտեղ ցուցադրվում և վաճառվում են հայ նկարիչների և վարպետների գործեր՝ կտավներ, հուշանվերներ, զարդեր, գորգեր և այլն։

Քաղաքային զբոսանք - այցելություն թանգարաններ՝ ըստ նախընտրության
Մեր քաղաքային շրջայցը կսկսենք Հանրապետության հրապարակից, որը Երևանի ճարտարապետական խորհրդանիշն է։ Վարդագույն տուֆակերտ շենքերի վեհությունն ու երգող շատրվանները կփոխանցեն մայրաքաղաքի իրական էներգիան։ Կքայլենք Երևանի ժամանակակից զարկերակը հանդիսացող Հյուսիսային պողոտայով, որը մեզ կառաջնորդի դեպի Օպերայի և բալետի թատրոն։ Զբոսանքը կշարունակենք դեպի Կասկադ համալիր, որը բացօթյա թանգարան է՝ լի համաշխարհային արվեստի գործերով։ Օրվա երկրորդ կեսին, ըստ նախընտրության, կայցելենք Մատենադարան՝ հին ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, կամ Հայաստանի պատմության թանգարան։ Օրը կամփոփենք երևանյան հյուրընկալ միջավայրում՝ վայելելով քաղաքի ջերմությունն ու տեղական համեղ խոհանոցը։

Երևան - Մայր Տաճար - Զվարթնոցի տաճար - Սբ Հռիփսիմե եկեղեցի - Մաչանենց տուրիզմի կենտրոն (Կավագործության վարպետաց դաս) - Երևան
Երրորդ օրը մեր էքսկուրսիոն ծրագիրը կսկսենք՝ այցելելով հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին։ Առաջին կարճ կանգառը կունենանք Սբ․ Հռիփսիմե եկեղեցում, որտեղ ամփոփված են համաքրիստոնեական սրբի՝ Սուրբ Հռիփսիմեի մասունքները։ Այնուհետև կլինենք Մայր տաճարում, որը կառուցվել է 4-րդ դարում և համարվում է աշխարհի առաջին քրիստոնեական տաճարներից մեկը։ Օրը կամփոփենք Մաչանենց տուրիզմի կենտրոնում, որը տալիս է լավագույն հնարավորությունը ծանոթանալու հայկական ազգային կոլորիտին մեկ վայրում․ այստեղ մեր հյուրերը կարող են լավաշ թխել թոնրի մեջ, պատրաստել տարբեր կավե իրեր, մասնակցել ազգային կերակուրների պատրաստման վարպետության դասերին և օգտվել Մաչանենց ռեստորանի ազգային ու հեղինակային խոհանոցից։

Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։











