Kanch LogoKanch Travel

Երեք անմոռանալի օրեր Հայաստանում

Երեք անմոռանալի օրեր Հայաստանում
Երեք անմոռանալի օրեր Հայաստանում
Երեք անմոռանալի օրեր Հայաստանում

Այս երեք օրերը, մեր հյուրերի համար կդառնան անմոռանալի արկածներով լի հիշողություններ։ Երեք օրերի ընթացքում զբոսաշրջիկները կբացահայտեն Հայաստանը բոլոր տեսանկյուններից։

Սկսած

9999 AMD

Ներառված է
Զբոսավար Տրանսպորտ
Ներառված չէ
Սնունդ

Ամրագրում

Տուր Ծրագիր

Օր1

Երևան - Խոր Վիրապ - Մայր Տաճար - Սբ Հռիփսիմե եկեղեցի - Մաչանենց տուրիզմի կենտրոն(Տոլմայի վարպետության դաս)

Կարճ, բայց տեղեկություններով ու արկածներով լի այս փաթեթի առաջին էքսկուրսիոն օրը կսկսենք Խոր Վիրապի վանքից, որտեղ 13 տարի բանտարկված է եղել հայոց առաջին կաթողիկոս և համաքրիստոնեական սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Շարունակելով օրը՝ կայցելելենք հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին։ Առաջին կարճ կանգառը կունենանք Սբ․ Հռիփսիմե եկեղեցում, որտեղ ամփոփված են համաքրիստոնեական սրբի՝ Սուրբ Հռիփսիմեի մասունքները։ Այնուհետև կլինենք Մայր տաճարում, որը կառուցվել է 4-րդ դարում և համարվում է աշխարհի առաջին քրիստոնեական տաճարներից մեկը։ Օրը կամփոփենք Մաչանենց տուրիզմի կենտրոնում, որը տալիս է լավագույն հնարավորությունը ծանոթանալու հայկական ազգային կոլորիտին մեկ վայրում․ այստեղ մեր հյուրերը կարող են լավաշ թխել թոնրի մեջ, պատրաստել տարբեր կավե իրեր, մասնակցել ազգային կերակուրների պատրաստման վարպետության դասերին և օգտվել Մաչանենց ռեստորանի ազգային ու հեղինակային խոհանոցից։

Երևան - Խոր Վիրապ - Մայր Տաճար - Սբ Հռիփսիմե եկեղեցի - Մաչանենց տուրիզմի կենտրոն(Տոլմայի վարպետության դաս)
Օր2

Երևան - Չարենցի կամար - Գառնու տաճար - Գեղարդավանք - Սևանա Լիճ - Երևան

Հայաստանը բացահայտելու հետքերով երկրորդ օրը կհայտնվենք Գառնիում։ Առաջին կանգառը կունենանք Չարենցի կամարի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ։ Տեղացիների խոսքով՝ կամարը կարծես նկարի շրջանակ լինի լեռան համար։ Հաջորդ կանգառը կլինի Գեղարդի վիմափոր եկեղեցիներով հայտնի վանքը,  որտեղ երկար տարիներ պահվել է համաքրիստոնեական սրբություն համարվող Սուրբ Գեղարդը։ Այնուհետև կայցելենք Գառնու տաճար, որը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է և իր գեղեցկությամբ համեմատվում է հունական տաճարների հետ։ Օրվա վերջում կուղևորվենք դեպի Սևանա լիճ, կբարձրանանք թերակղզի և կայցելենք 9-րդ դարին թվագրվող Սևանավանք: Օրը կամփոփենք ափամերձ հարմարավետ միջավայրում՝ վայելելով լճի զովությունն ու տեղական համեղ խոհանոցը:

Երևան - Չարենցի կամար - Գառնու տաճար - Գեղարդավանք - Սևանա Լիճ - Երևան
Օր3

Զբոսանք Երևանում - Գումի Շուկա - Վերնիսաժ

Կարճ շրջագայության  վերջին օրը կանցկացնենք Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ կծանոթանանք երևանյան հյուրընկալ մթնոլորտին, կտեսնենք քաղաքում գտնվող ամենահայտնի վայրերն ու կլսենք դրանց պատմությունները։ Հիմնական էքսկուրսիայից հետո կայցելենք Երևանի ամենակոլորիտային շուկաներից մեկը՝ Գումի շուկա․ այստեղ կփորձենք տարբեր մրգեր ու ազգային անուշեղեններ։ Էքսկուրսիոն օրը կավարտենք Վերնիսաժում, որտեղ ցուցադրվում և վաճառվում են հայ նկարիչների և վարպետների գործեր՝ կտավներ, հուշանվերներ, զարդեր, գորգեր և այլն։

Զբոսանք Երևանում - Գումի Շուկա - Վերնիսաժ

Այլ տուրեր

Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։

Էջմիածին (Մայր տաճար, Սբ․ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ), Զվարթնոց

Էջմիածին (Մայր տաճար, Սբ․ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ), Զվարթնոց

Տևողությունը

Սկսած 3000 ֏ -ից

Տաթև,  “Տաթևեր” ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Խնձորեսկ, Արենի-1 քարանձավ

Տաթև, “Տաթևեր” ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Խնձորեսկ, Արենի-1 քարանձավ

Տևողությունը

Սկսած 8500 ֏ -ից

Հաղպատ, Սանահին, Ախթալա, Մենձ Էր

Հաղպատ, Սանահին, Ախթալա, Մենձ Էր

Տևողությունը

Սկսած 7900 ֏ -ից

Զբոսանք Երևանում, Էրեբունի ամրոց և թանգարան, Մատենադարան

Զբոսանք Երևանում, Էրեբունի ամրոց և թանգարան, Մատենադարան

Տևողությունը

Սկսած 2200 ֏ -ից

Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի), Սևանա լիճ (Սևանավանք)

Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի), Սևանա լիճ (Սևանավանք)

Տևողությունը

Սկսած 4500 ֏ -ից

Հառիճավանք, Զբոսանք Գյումրիում, Ձիթողցոնց տուն-թանգարան, Սև բերդ

Հառիճավանք, Զբոսանք Գյումրիում, Ձիթողցոնց տուն-թանգարան, Սև բերդ

Տևողությունը

Սկսած 5900 ֏ -ից

Մուղնու Սբ․Գևորգ եկեղեցի, Բյուրականի աստղադիտարան

Մուղնու Սբ․Գևորգ եկեղեցի, Բյուրականի աստղադիտարան

Տևողությունը

Սկսած 3900 ֏ -ից

Եռօրյա Վրաստան (Թբիլիսի, Սիղնաղի, Մցխեթա)

Եռօրյա Վրաստան (Թբիլիսի, Սիղնաղի, Մցխեթա)

Տևողությունը

Սկսած 24000 ֏ -ից

Քայլարշավ - Սմբատաբերդ, Ցաղաց քար, Զորաց տաճար

Քայլարշավ - Սմբատաբերդ, Ցաղաց քար, Զորաց տաճար

Տևողությունը

Սկսած 8500 ֏ -ից

Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա և Ազատի ջրամբար

Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա և Ազատի ջրամբար

Տևողությունը

Սկսած 3500 ֏ -ից

Քայլարշավ դեպի Դիմաց լեռ

Քայլարշավ դեպի Դիմաց լեռ

Տևողությունը

Սկսած 8000 ֏ -ից

Էջմիածին (Մայր տաճար, Սբ․ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ) Խոր Վիրապ

Էջմիածին (Մայր տաճար, Սբ․ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ) Խոր Վիրապ

Տևողությունը

Սկսած 4500 ֏ -ից